ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մեղքը հաղթահարվում է համառ ջանքերով

Մեղքը հաղթահարվում է  համառ ջանքերով
26.11.2013 | 10:21

Քահանա Դմիտրի ՍՄԻՌՆՈՎ

Ծննդյան տոներին սպասելով` մարդկային սիրտը լցվում է հանդիսավոր ուրախությամբ, ինչը տեղ չի թողնում երկրային առտնին հոգսերի համար։ Տիեզերքը և աստղերը, մարդիկ երկրի վրա, հրեշտակները երկնքում մեծարում-գովերգում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ ծնունդը, Ով մեզ փրկության հույս է բերել։ Իսկ մե՞նք։ Արդյո՞ք պատրաստ ենք հանդիպմանը ծնվող Քրիստոսի հետ։
Մարդը Աստծո արարածն է ու բանական արարած է, այդ պատճառով էլ մեր կյանքը պետք է իմաստավորված լինի։ Եվ ծննդյան տոներին կյանքի իմաստը փնտրող յուրաքանչյուր ոք, ով չի ցանկանում լինել պարզապես կենդանի կամ բույս, ամենայն խորությամբ պետք է ընկալի, որ Քրիստոսն աշխարհ եկավ նաև իր համար։
Քրիստոսն Իր քարոզը սկսեց ապաշխարության կոչով. «Ապաշխարե՛ք, քանզի մոտ է Աստծո արքայությունը»։ Ապաշխարել նշանակում է փոխել սեփական մտքերը, փոխել սեփական կյանքը, կատարել հեղաշրջում, բայց ոչ հանուն ինչ-որ վերացական գաղափարների կամ ուսմունքների, այլ հանուն հավիտենական կյանքի։ Եվ Քրիստոսի ծննդյան օրը մեզնից յուրաքանչյուրը պետք է նորից ու նորից խորհի Տիրոջ մասին, ու երբ մեր սիրտը թեքվի դեպի Քրիստոս, պետք է ամուր կանգնել բացված ուղու վրա և հավատարիմ մնալ Աստծուն մինչև մեր օրերի վերջը։ Այդ ժամանակ է, որ մեր կյանքը կիմաստավորվի այն իսկական լույսով, որը տվել է մեզ մեր Տերը։
Մենք մտնում ենք տաճար, որ խոնարհվենք մանուկ Քրիստոսի առջև։ Իսկ երկրպագել Քրիստոսին նշանակում է ընդունել այն սրբությունը, որ Նա բերեց աշխարհին, ընդունել Ոգին, ՈՒմ Նա ուղարկեց աշխարհին, ընդունել ուսմունքը, որը Նա հայտնեց այս աշխարհին։
Ցավոք, մենք ապրում ենք մարդկության պատմության այն փուլը, երբ արդեն ավարտվում է Քրիստոսի արքայությունը, երբ մարդիկ հրաժարվում են Աստծուց, մտածում են, թե Քրիստոսի ծնունդը նշանակում է համով ուտել, խմել, վայելել ու միմյանց գեղեցիկ բացիկներ ուղարկել։ Մինչդեռ Տերն ամենևին էլ դրա համար չի եկել աշխարհ, Նա մեզ ուզում է փրկել մեղքից։ Ազատագրումը մեղքից, ճշմարիտ ազատությունը մեզ կարող են տալ միայն ու միայն Քրիստոսի ուսմունքը, Նրա շնորհը, միայն Նրա եկեղեցին։
Մեզնից յուրաքանչյուրն ունի եկեղեցական կյանքի որոշակի փորձառություն, մեզնից յուրաքանչյուրն ընկալել է Աստծո զորությունը մեղքի դեմ պայքարում և գիտե` ինչպես հաղթել դրան։ Մեղքը հաղթահարվում է մարդու թափած ջանքերի շնորհիվ։ ՈՒ երբ Տերը տեսնում է մեր գործադրած ջանքերը, օգնում է մեզ այդ ճիգերում, պահպանում է մեզ անկումներից։ Որքան շատ աշխատենք մեր հոգու համար, այնքան շատ կօգնի մեզ մեր Տերը։ Նա կպահպանի ու կփրկի մեզ, միայն թե հավատարիմ լինենք Իրեն։ Մենք պարտավոր ենք ճիշտ ըմբռնել իմաստն այն խոսքերի, որոնք Տերն ասել է մեզ։ Պետք է ընկալենք ոչ միայն խելքով, այլև սրտով, սիրելով դրանք, սիրելով Քրիստոսին ու խոնարհվելով Նրա առջև։ Եվ այդ ժամանակ է, որ Նա կբնակվի մեր սրտում ու հավիտյանս հավիտենից չի բաժանվի մեզնից։

Հրապարակման պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 12876

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ